Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԺ նախագահն ու Վեհափառը քննարկել են միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցեր

ԱԺ նախագահն ու Վեհափառը քննարկել են միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցեր
09.09.2020 | 00:40

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում, և հավելել՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության: Վեհափառը նշել է, որ բազում հարցեր են ծառացած ժողովրդի և պետության առջև, և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարևոր է ԱԺ օրենսդրական առաքելությունը: Նա հավելել է, որ Հայ Առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է ԱԺ-ի հետ, և այդ գործակցությունը նաև իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:


ԱԺ նախագահն ու Վեհափառն անդրադարձել են միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը հայրենիքի զորացման, պետության ամրացման և ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ